Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Համայնքի ղեկավարը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, հանձնարարեց պատշաճ կերպով իրականացնել պարտատերերի ծանուցումը:
Հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին բնակավայրերում առկա խնդիրները, քննարկվեցին վերջիններիս լուծման տարբերակները, այդ թվում` ոռոգման, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման և այլն:
Խորհրդակցության առանցքային թեմաներից էր նաև փաստաթղթաշրջանառության կանոնակարգված իրականացումը: Համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևել նշված գործընթացի իրականացմանը, ինչպես նաև եղան մի շարք այլ հանձնարարականներ: |