29.04.24
Հայտարարություն
|
Բոլորիդ հրավիրում ենք ներկա գտնվելու «Աշուղ Սյունու սրտի զարկն ես` իմ Սյունիք» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 30-ին` ժամը 16:00-ին` «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում: Միջոցառումը կընթանա Աշուղ Աստղանուշի, Աշուղ Լեյլիի, Աշուղ Ռազմար Սասունցու և բանաստեղծուհի, արծաթագործության և ոսկեգործության վարպետ Անահիտ Դանիելյանի մանակցությամբ: Միջոցառման աջակից` Սիսիանի համայնքապետարան:
|
|
29.04.24
Քաղաքացու օրը` Սիսիանում
|
Քաղաքացու օրվա կապակցությամբ սույն թվականի ապրիլի 27-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում 14-30 տարեկան երիտասարդների հետ:Բանախոսը` Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն էր, ով ՀՀ ՏԻՄ-ում ամենաերիտասարդ աշխատակազմի քարտուղարն է:Նա NDI-ի կողմից իրականացվող «Կատարինե» ծրագրի շրջանավարտ է, «Համայնքը ես եմ» ակումբի անդամ, IVLP Impact Award-ի 2023 թվականի մրցանակիր:Հանդիպման ժամանակ բանախոսը նախ պատասխանեց համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի հարցերին, ապա հարցեր ուղղելու հնարավորություն ...
Մանրամասն |
|
29.04.24
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի ապրիլի 27-ին իր աշխատասենյակում ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի ապրիլի 27-ին իր աշխատասենյակում ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառույթների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ:Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանն ու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը:Հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը ներկայացրեց ԵՆԲ-ի հետաքրքրության տիրույթում գտնվող համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են բնակավայրերի խմելու ջրագծերին, նախադպրոցական հաստատություն կառուցելուն, բուժամբուլատորիայի հիմնանորոգմանը:Խնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ հանդիպման ընթացքում ...
Մանրամասն |
|
25.04.24
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելից
|
Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված հուշարձան:
|
|
25.04.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի 14-30 տարեկան սիրելի’ երիտասարդներ,2024 թվականի ապրիլի 27-ին` ժամը 11:00-ին, հրավիրում ենք ձեզ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն` Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված հանդիպում-քննարկմանը մասնակցելու համար:Բանախոսը` Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն է:Մարի Թևոսյանը պատմաբան, զբոսաշրջության մասնագետ է, կատարել է մի շարք կամավորական, հասարակական աշխատանքներ:Եղել է «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի Շինուհայրի մասնաճյուղի խմբակավար, զբաղեցրել համայնքային և հանրային տարբեր պաշտոններ:Մասնակցել է Տաթև համայնքի 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին, ընտրվել ավագանու անդամ։ 2022 թվականից մինչ այսօր աշխատում է Տաթևիհամայնքապետարանում՝ ...
Մանրամասն |
|
23.04.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի’ բնակիչներ, ______________________________________________________ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ սույն թվականի ապրիլի 24-ին` ժամը 11:00-ին` Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կմեկնարկի քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան: Միասի՛ն հարգենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
|
|
19.04.24
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կատարվել են հուշարձանների հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, լվացվել են հուշակոթողները:
|
|
19.04.24
Սիսիան համայնքի Ույծ բնակավայում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին Կառավարության նախաձեռնությամբ վերակառուցվում է
|
Սույն թվականի ապրիլի 18-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն այցելել է բնակավայր, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել ավարտման ժամկետների վերաբերյալ, մանրամասն ուսումնասիրել նախագիծն ու իր գոհունակությունը հայտել այն փաստի վերաբերյալ, որ աշխատանքների վերջնարդյունքում ամբողջությամբ կպահպանվի եկեղեցու նախնական տեսքը: Հավելենք, որ եկեղեցին կառուցվել է 1617 թվականին է և մինչ օրս չէր հիմնանորոգվել:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |