09.06.23
Տեղի ունեցավ «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի 2022-2023թթ ուսումնական տարվա հաշվետու միջոցառումը
|
2023թ.-ի հունիսի 8-ին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի 2022-2023թթ. ուսումնական տարվա հաշվետու միջոցառումը, որին ներկա էր նաև համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը:Միջոցառման ընթացքում ներկայացվեց տարվա ձեռքբերումները, պատմվեց մրցանակների և հաղթանակների մասին:Ցերեկույթն այնպես էր կազմակերպված, որ ՀՈԱԿ-ի բոլոր խմբակների աշխատանքներն ակներև լինի:Ցուցահանդեսին ներկայացված էր դեկորացիայի ձևավորում, հելյունագործություն, կար ու ձև, խոհարար-դիզայներական խմբակների սաների աշխատանքները:Ելույթ ունեցան կենտրոնի պարային խմբակների սաները՝ հայկական-ժողովրդական և ժամանակակից ...
Մանրամասն |
|
09.06.23
Արմեն Հակոբջանյանը հյուրընկալել է GIZ/ԳՄԸՀ «ECOserve Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին
|
Սույն թվականի հունիսի 9-ին Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը հյուրընկալեց GIZ/ԳՄԸՀ «ECOserve Հայաստան» ծրագրի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ/ ICARE հիմնադրամի ներկայացուցիչներին:Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Սիսիան համայնքի 5 գյուղական բնակավայրերի չմշակվող վարելահողերի և դեգրադացված արոտավայրերի վերականգնմանը, ինչպես նաև ֆերմերներին ստեղծելու բավարար քանակությամբ անասնակեր, որը կնվազեցնի ճնշումը արոտավայրերի վրա և կապահովի դրանց կայուն օգտագործումը:Ծրագրի ...
Մանրամասն |
|
08.06.23
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՆԱՐ-ԴՈՍ ՓՈՂՈՑԻ ԿՈՅՈՒՂԱԳԻԾԸ
|
Սույն թվականի հունիսի 8-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն այցելել է Նար-Դոս փողոց՝ հետևելու այնտեղ իրականացվող կոյուղագծի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հավելենք, որ սույն աշխատանքների ավարտին կհաջորդի ասֆալտապատումը:
|
|
08.06.23
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մինչև 3հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին տրամադրվում է ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում: Կառավարության կողմից այս որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ: Մանրամասների, ինչպես նաև ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին (Երկուշաբթի-ուրբաթ՝09:00-18:00):
|
|
05.06.23
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Սույն թվականի հունիսի 10-ին՝ ժամը 12:00-17:00, Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող «Դը Ռանչ» ՍՊԸ-ի (նախկին Սյունիքի անասնաշուկա) տարածքում տեղի կունենա Ոչխարների խուզման փառատոն:
Մուտքն ազատ է: Կից ներկայացնում ենք օրակարգը և ակնակալում ձեր մասնակցությունը:
|
|
05.06.23
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
|
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության Լոր բնակավայրի գործող կարճաժամկետ խմբի դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 0,5 դրույքաչափով։Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news/4652Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.1) դիմում (Ձև 1). 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ). 3) անձը հաստատող փաստաթուղթ. 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային ...
Մանրամասն |
|
05.06.23
Հուրախություն Սիսիան համայնքի փոքրիկների
|
Տեղեկացնում ենք, որ համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի նախաձեռնությամբ համայնքային կարուսելները (նոր կարուսելները) կշարունակեն գործել ԱՆՎՃԱՐ: Մենք ուզում ենք, որ բոլոր փոքրիկները հնարավորություն ունենան վայելելու զվարճանքը: Հավելենք, որ կարուսելները աշխատում ենք ամեն օր՝ ժամը 13:00-21:00-ն՝ բացառությամբ երկուշաբթի օրվա:
|
|
02.06.23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2023 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «ՈՐՈՏԱՆ-7» ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքների նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Ազդակիր բնակավայրի շահագրգիռ մարմիններին հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկումներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |