Խորհրդակցության օրակարգում առաջնահերթ հարցերից էին 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և 2019 թվականին նախատեսվող և ընթացիկ աշխատանքները: Խոսվեց նաև այնպիսի կարևոր հարցերի մասին, որոնց պետք է խիստ ուշադրություն դարձնել.
1. յուրաքանչյուր բնակավայրում հրատապ և առաջնակարգ խնդիրների բացահայտումը և ներկայացումը,
2. կարգապահական հարցերին լուրջ և պատասխանատվությամբ մոտեցումը,
3. յուրաքանչյուր բնակչի ու նրա խնդրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքը,
4. նապատեսված աշխատանքների նկատմամբ հետևողականությունը,
5. սուբվենցիոն և ներդրումային ծրագրերը, բնակավայրերում դրանց շուրջ քննարկումները,
6. հարկատուներին ժամանակին ծանուցելը և հետագա գործընթացներին հետևելը,
7. հանձնարարականների կատարմանը և ժամկետներին հետևելը,
8. ՆՈՒՀ-երում սննդի մատակարարումը, երեխաների անվտանգության պահպանումը,
9. համայնքի բնակիչների խնդիրների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումները:
Համայնքի ղեկավարն բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարեց հետևել յուրաքանչյուր գործառույթի, ցանկացած աշխատանք կատարել պատասխանատվությամբ և հասցնել մինչև վերջ, աշխատել օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Հորդորեց հետևողական լինել հատկապես հարկերի հավաքագրման նկատմամբ, այդ ուղղությամբ աշխատել ամեն օր ու ժամ, չթողնել կուտակվեն պարտքերը, վերլուծել չվճարման պատճառները, փորձել լուծումներ գտնել: Համայնքի ղեկավարը բոլոր վարչական ղեկավարներից պահանջեց բնակիչների նկատմամբ մեծ ուշադրություն, յուրաքանչյուրին յուրովի մոտեցում:
Խոսվեց նաև բնակավայրերում գործող ՆՈՒՀ-երի խմբերի գործունեության մասին, պահանջվեց պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել ՆՈՒՀ-երում ջերմաստիճանի, հաճախումների և սննդի մատակարարման վերաբերյալ: Վարչական ղեկավարներին հանձնանարվեց բնակավայրերում կատարել անասնագլխաքանակի և թռչունների հաշվառում, մեծ ուշադրություն դարձնել հողային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, հողատարածքների ճշգրտման աշխատանքներ իրականացնել և ներկայացնել համապատասխան բաժնի պետին: Համայնքի ղեկավարը կրկին անգամ նշեց, որ անհրաժեշտ է աշխատանքին մոտենալ լրջորեն, ճիշտ գնահատել խնդիրները, փորձել ժամանակինլուծում տալ դրանց: Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ ասեց, որ աշխատելու ցանկության դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն ավելի արագ և հեշտ:
Խորհրդակցությունն անցավ ակտիվ մթնոլորտում, արտահայտվեցին վարչական ղեկավարները, ներկայացրերցին իրենց խնդիրները, փորձեցին լուծումներ գտնել, խոսեցին հրատապ խնդիրների մասին:
|