ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. փետրվարի 26-ին ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի շենքում՝ ք.Սիսիան Սիսական 31 հասցեում, կազմակերպվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի է ներկայացվում`
1) Լոտ 1. ք. Սիսիան, Սիսական փողոց 46/32 հասցեում գտնվող 30քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /կադ․ ծածկ․ 09-006-0108-0083/ 60000 ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ կանխավճար 30000 դրամ, քայլի չափը 3000 դրամ.
2) Լոտ 2․ ք. Սիսիան, Սիսական փողոց 50/9 հասցեում գտնվող 50.2քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /կադ. ծածկ. 09-006-0108-0084/ 100000 ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ կանխավճար 50000 դրամ, քայլի չափը 5000 դրամ.
3) Լոտ 3. Սիսիան համայնք, Նորավան բնակավայր Կենտրոնական փողոց 6/1 հասցեում գտնվող 3.07029հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /կադ․ ծածկ․ 09-068-0133-0008/ 4400 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ կանխավճար 2200000 ՀՀ դրամ, քայլի չափը 220000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են՝
1) հայտ.
2) մասնակցության համար 3000 ՀՀ դրամ վճարի անդորրագիր.
3) անձնագիր
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են 2024թ. փետրվարի 21-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարան, հեռ. /0283/ 23330: