ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ. մայիսի 17-ին, ժամը 15:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 09-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սպանդարյան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով անշարժ գույք օտարելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 05» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: