30.03.23
«Գույների աշխարհում» խորագիրը կրող ցերեկույթ
|
«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ամենամյա և ավանդույթ դարձած միջոցառումների շրջանակներում «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի համայնքային գրադարանի նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 30-ին տեղի ունեցավ «Գույների աշխարհում» խորագիրը կրող ցերեկույթ՝ նվիրված հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 95 և հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վան Գոգի՝ 170-ամյակին:Միջոցառումը կազմակերպվեց Սիսիան քաղաքի բոլոր դպրոցների աշակերտների մասնակցությամբ. դպրոցի շնորհաշատ և տաղանդավոր աշակերտները հանդիսատեսին ներկայացան իրենց ստեղծագործություններով, որոնք նկարազարվել և պատկերվել էին օրվա խորհրդին համապատասխան:Ամենից ...
Մանրամասն |
|
24.03.23
Հայտարարություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 12:00-15:00-ին, Լծեն-Տաթև ճանապարահատվածում տեղի կունենա պայթյուն: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
|
|
23.03.23
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի’ բնակիչներ, ➡️«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Սիսիանի համայնքապետարանը հայտարարում են՝ Սիսիան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ ապրիլի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ մարտի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել: +37410510211
|
|
20.03.23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աղիտու բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սալբեկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Աղիտու բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2,27 հա և 2,15 հա մակերեսով խճի հանքավայրի երևակման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումները (1-ին հանրային քննարկում): Ազդակիր բնակավայրի շահագրգիռ մարմիններին հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկումներին:
|
|
17.03.23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2023 թվականի մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մնացականյան Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):Ազդակիր բնակավայրի հանրությանը, համապատասխան մասնագետներին և շահագրգիռ մարմիններին հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, ք․ ...
Մանրամասն |
|
16.03.23
ՆՈՒՀ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
|
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի Անգեղակոթ բնակավայրի գործող խմբի նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի թափուր պաշտոնի համար՝ 0,5 դրույքաչափով:Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news/4652Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.1) դիմում (Ձև ...
Մանրամասն |
|
14.03.23
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության Լոր բնակավայրի գործող կարճաժամկետ խմբի դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 0,5 դրույքաչափով։Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news/4652Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.1) դիմում (Ձև 1). 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ). 3) անձը հաստատող փաստաթուղթ. 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ ...
Մանրամասն |
|
13.03.23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2023 թվականի մարտի 26-ին Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող և քարոզարշավ իրականացնող բոլոր կուսակցություններին կոչ ենք անում քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը փակցնել ՀՀ Ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այդ նպատակով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2023 թվականի փետրվարի 09-ի թիվ 108-Ա որոշմամբ սահմանված են անվճար տեղեր։ Այլ վայրերում փակցված քարոզչական պաստառները և այլ նյութերն անհրաժեշտ է անհապաղ հեռացնել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |