27.05.22
Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդն աշխարհին ու թշնամուն ցույց տվեց իր վճռականությունը, կամքն ու միասնականությունը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ուզում եմ, որ պատմությունից դասեր քաղենք, չընկճվենք, անգամ հետպատերազմական իրադրությունում ելք գտնենք հզոր և ամուր պետություն ստեղծելու համար: Մեր պապերը 1915 թվականի Մեծ Եղեռնից դասեր քաղեցին, որի հետևանք եղավ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում ջախջախիչ հաղթանակ տանելը, ինչը հիմք հանդիսացավ միասնական պետականության ստեղծման համար: Յուրաքանչյուր հայի, սյունեցու և հատկապես Սիսիանի համայնքի բնակչի համար օրը նշանավորվում է նաև հայրենիքի նվիրյալ ազատամարտիկ, ռազմագետ, ...
Մանրամասն |
|
27.05.22
Փառքի անկյուն՝ Դարբասի միջնակարգ դպրոցում
|
Սույն թվականի մայիսի 26-ին Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրի միջնակարգ դպրոցում տնօրեն Վարդիթեր Սանթրյանի նախաձեռնությամբ բացվեց փառքի անկյուն՝ նվիրված Դարբասից Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած 10 հերոսներին:Բացման արարողությունն ուղեկցվեց «Նվիրում և խոնարհում» խորագիրը կրող ցերեկույթով, որին հրավիրված էին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, ինչպես նաև հերոսների ծնողներ, ընտանիքի անդամներ, դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:Աշակերտները ներկայացրին հերոսների կենսագրությունը և ասմունքի, երգերի միջոցով ներկաներին ...
Մանրամասն |
|
27.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիանի համայնքի հարգելի՛ բնակիչներ. Սույն թվականի մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության և Վուրգ Ոսկանյանի ծննդյան օրվա կապակցությամբ կկազմակերպվի քայլերթ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Սիսիանի Ազատամարտի հրապարակ, որտեղ համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
|
|
27.05.22
Զանգերի շնորհման արարողություն՝ Սիսիանի ավագ դպրոցում
|
Սույն թվականի մայիսի 27-ին «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տոնվեց արդեն ավանդույթ դարձած զանգերի կախման արարողությունը, որին հրավիրված էին նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները: Սովորույթի համաձայն վերջին զանգից օրեր առաջ շրջանավարտներին են շնորհվում զանգերը, որը խորհրդանշում է հրաժեշտը դպրոցին: Արարողությունն ուղեկցվեց երգ ու պարով, բարեմաղթանքներով, հուզական կատարումներով, ինչպես նաև դպրոցի տնօրեն Դոնարա Ասրյանի ելույթով, ով շրջանավարտներին բարի խոսքեր հղելուց հետո վստահեցրեց, որ դպրոցական գիտելիքները մարդկային լավ և բարի հատկանիշների հետ են միայն աշակերտին դարձնում ...
Մանրամասն |
|
26.05.22
"Թանգարանային գիշեր" միջոցառումների շարքին ներկա են գտնվել Սյունիքի մարզպետն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
|
Սույն թվականի մայիսի 21-ին Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ "Թանգարանային գիշեր" միջոցառման շրջանակներում այցելել է Սիսիանի Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարան, որտեղ ներկայացված է Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը։ Այնուհետև նրանք Հայաստանի ազգային պատկերասրահի "Սիսիանի պատկերասրահ" մասնաճյուղում ներկա գտնվեցին "Թանգարանների ուժը" խորագրով միջոցառմանը, որի ընթացքում վայելեցին "Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն" ՀՈԱԿ-ի ժողովրդական գործիքների անսամբլի (գեղ. ղեկավար` Հարություն Գրիգորյան) կատարումները։
|
|
26.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2022 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Տի-Սլա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղի անդեզիտաբազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների գնահատման հաշվետվության վերաբերյալ ծանուցում և քննարկումներ (3-րդ փուլ)։ Անգեղակոթ բնակավայրի և շահագրգիռ հանրությանը հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը:
|
|
26.05.22
Կայացավ «Սյունիք-2022» խորագիրը կրող հայ ժողովրդական երգարվեստի և պարարվեստի փառատոնը
|
Սույն թվականի մայիսի 25-ին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզկենտրոն Կապանում կայացավ «Սյունիք-2022» խորագիրը կրող հայ ժողովրդական երգարվեստի և պարարվեստի փառատոնը, որին մասնակցեց նաև Սիսիանի համայնքը:Փառատոնի նպատակը ազգային նվագարանների հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելը, ինչպես նաև առավել շնորհալի երիտասարդներին հայտնաբերելն ու խրախուսելն էր:Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ինչպես նաև համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի աշխատակիցները:Ինչպես Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ...
Մանրամասն |
|
24.05.22
«Հաղթական բարձունքը քոնն է. պայքարի՛ր, ձգտի՛ր, հաղթի՛ր» խորագրով միջոցառում՝ նվիրված Սիսիանի համայնքի անունն ու պատիվը բարձր պահած աշակերտներին և ուսուցիչներին
|
Սույն թվականի մայիսի 23-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի նախաձեռնությամբ «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում կազմակերպվեց մեծարման և գնահատանքի ցերեկույթ՝ նվիրված Սիսիանի համայնքի անունն ու պատիվը համայնքից դուրս բարձր պահած աշակերտներին, ուսուցիչներին, դպրոցի տնօրեններին, ինչպես նաև համայնքապետարանի ենթակայության կառույցների այն սաներին և դասատուներին, ովքեր հաջողություններ են գրանցել տարբեր ոլորտներում և բնագավառներում:«Հաղթական բարձունքը քոնն է. պայքարի՛ր, ձգտի՛ր, հաղթի՛ր» խորագրով միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |