Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Արտյոմ Մանուկյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 10 հասցեում գործող Ա/Ձ Արտյոմ Մանուկյանի 2022 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 5000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: