Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 94-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով քաղաքացի Ռ. Սահակյանի դիմումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրի 1հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի հողամասը (վկայական 0074865, տրված 28.09.2009թ.) տրամադրել վարձակալության մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը և երկարաձգել քաղաքացի Ռոբերտ Սահակյանի ու համայնքապետարանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: