Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԵՅՆԱՄԻՆ ԹԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Ք.ՍԻՍԻԱՆ Ե.ՉԱՐԵՆՑ ՓՈՂՈՑ 31/2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. 2024թ. առաջին կիսամյակում բաց մրցույթով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի  Ե.Չարենց 31/2 հողամաս հասցեում գտնվող 627.2քմ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը (վկ. 11032024-09-0005, ծածկ.09-006-0250-0074)՝ ջրային նավակների կայանատեղի կառուցելու նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(579.61 Կբ)
(765.61 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner