Այսօր: Շաբաթ, 10 Հունիսի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասը, 208-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28.09.2005 թվականի թիվ 1829-Ն որոշումը և հաշվի առնելով , որ Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրի 6-րդ փողոց 5/1 և 6-րդ փողոց 5/2  հասցեների լքված շենքերը ծածկագիր՝ 09-078-0104 ներառված չեն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշմամբ հաստատված համայնքային գույքի ցանկում, շենքերը գտնվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա և գոյություն չունի շենքերի նկատմամբ իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ ու  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրի 6-րդ փողոց 5/1 և 6-րդ փողոց 5/2 հասցեների շենքերի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.07 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner