Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթների և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, 1. Տալ համաձայնություն 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Սիսիանի համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ-ին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |