Գործընթացը համայնքում սկսվել է Սիսիան համայնքի խոշորացումից հետո։
Սիսիանի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը` քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ ստեղծված հնարավորությունների սիսիանցիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքն ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:
Սույն թվականի մայիսի 19-ին տեղի կունենա ավագանու նիստ, որի ժամանակ կհաստատվի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ (որոշման նախագիծը)։
Ակնկալում ենք համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը գործընթացին։