Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 02/10/2019 10:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՔաղաքապետի աշխատասենյակում
Մասնակիցներ ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ, ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ, ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ, ԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ, ՆՎԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Արձանագրություն
Բովանդակություն *

Հոկտեմբերի 2-ին անցկացվեց աշխատանքային հերթական խորհրդակցություն: Քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կատարման, քաղաքացիների ծառայությունների մատուցման և կարգապահության վերաբերյալ հարցեր: Ներկայացվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևել ծրագրերի պայմանագրային ժամկետների պահպանմանը, պարբերաբար զեկուցել ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նոր ծրագրերի մասնակցության հայտեր մշակել: Աշխատակազմի քարտուղարը անդրադարձավ համայնքի տարեկան աշխատանքային պլանով և հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ ո՞ր փուլում են գտնվում և որքա՞նն է իրականացվել: Բաժիններին հանձնարարվեց մշակել ավագանու առաջիկա նիստին ներկայացվող որոշումների նախագծերը: Ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետին հանձնարարվեց հետևել համայնքային ենթակայության կառույցներում հաշվապահական ՀԾ ծրագրի ներդրման ընթացքին և թե որքանով են հաշվապահները տիրապետում ծրագրին: Առաջարկ եղավ նաև համայնքային գույքի կառավարման արդյունավետության նպատակով նոր չափորոշիչներ կիրառել: Հանձնարարվեց այս ուղղությամբ առաջարկներ ներկայացնել, որոնք կդրվեն ընդհանուր քննարկման:
Բաժնի պետերի կողմից բարձրացված մի շարք հարցերի լուծման ուղղությամբ ևս հանձնարարականներ տրվեցին


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner