Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 2-րդ պարբերության 3-րդ կետով ու 67-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 96-Ա որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

 1. 2024 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.       

1) Լոտ 1. ք. Սիսիան, Սիսական փողոց 46/32 հասցեում գտնվող 30քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 24112021-09-0038, կադ․ ծածկ․ 09-006-0108-0083) 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ կիսանկուղ կառուցելու նպատակով,

2) Լոտ 2․ ք. Սիսիան, Սիսական փողոց 50/9 հասցեում գտնվող 50.2քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 24112023-09-0038, կադ. ծածկ. 09-006-0108-0084) 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ մառան կառուցելու նպատակով,

3) Լոտ 3. Սիսիան համայնք, Նորավան բնակավայր Կենտրոնական փողոց 6/1 հասցեում գտնվող 3.07029հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (վկ․ 18122023-09-0015, կադ․ ծածկ․ 09-068-0133-0008) 4400 000 (չորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամաս և ցեմենտի արտադրամաս կառուցելու նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.61 Մբ)
(278.77 Կբ) հիմնավորում
(177.71 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner