Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով, 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 053-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Կնքել համաձայնագիր հետևյալի մասին.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի (նախկին Սալվարդ համայնքի իրավահաջորդ) և Սեյրան Զավենի Փանյանի միջև 2001 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված Սալվարդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3.0հա և 2,7հա գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության պայմանագրերը երկարաձգել մինչև 2034թ.-ի ապրիլի 19-ը՝ համաձայն պայմանագրերում նշված 16-րդ և 17-րդ կետերի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։