Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի ղեկավարի պատվոգրերով և դրամական խրախուսմամբ պարգևատրել ՀՈԱԿ-ների սաներին և 2023-2024 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաջողություններ գրանցած մասնակիցներին և ուսուցչական կազմին համայնքի բյուջեի 08.1.1 ծրագրի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածներ 1 և 2-ի:
2․ Պարգևատրվողների վճարումներն (1-ին տեղ՝ 4x50000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 4x30000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 5x20000, 4-րդ տեղ՝ 5x10000 ՀՀ դրամ) ապահովել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի միջոցով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։