Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 425-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 425-Ա

ԹԵՎԱՆ ՌՈԲԻԿԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ  հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով,  37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 8-րդ, 245-րդ,  249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ,275-րդ, 276-րդ,  278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ  հոդվածի պահանջներով, 2024 թվականի մայիսի 3-ին քննության առնելով  Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի  կողմից առանց համապատասխան թույլտվության Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող հողամասում կատարված  ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2024 թվականի մարտի 06-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  թիվ 02 ստուգման ակտը  և կից  նյութերը՝ պարզեցի.

Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի 20-րդ փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ՝ Թևան Ռոբիկի Ավետյանը /ծնվ.՝ 01.09.1967թ., ն/ք՝ 014951214, տրված՝ 10.05.2023թ., 051-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող սեփականության  իրավունքով  իրեն պատկանող հողամասում 2019 թվականին իրականացրել է 181.6 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական սպասարկման կետի ապօրինի շինարարություն:

Նկատի ունենալով, որ Թևան Ռոբիկի Ավետյանն արարքը կատարել է 2019 թվականին, հաշվի առնելով Թևան Ավետյանի դիմումը և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ  հոդվածի պահանջները, կարող ենք փաստել Թևան Ավետյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ  հոդվածի 2-րդ մասով  նախատեսված  վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր  հանգամանքները՝ որոշում եմ.  

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ  հոդվածի 2-րդ մասով  նախատեսված,  առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Թևան Ռոբիկի Ավետայնին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 100000 /մեկ  հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին  որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում  ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության  900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner