Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1. « ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/11» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով փոփոխել գնահատող հանձնաժողովը և նշանակել հետևյալ կազմով.
1) Գ․ Հակոբյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․ Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
3) Ա․ Պողոսյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Լ․ Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ Տ․ Խաչատրյանին:
3. Գնահատող հանձնաժողովի նիստը հրավիրել 2024 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։