Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի հուլիսի 1-ի և 4-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի Մուցք բնակավայրում հրատապ աշխատանքները կազմակերպելու և կատարելու նպատակով վարչական ղեկավարին տրամադրել 380լ դիզելային վառելիք:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման ու քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժինների պետերին և բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):