02.05.24
Ավետիս
|
Սիսիանի Բժշկական կենտրոնի ծննդատանը 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում լույս աշխարհ է եկել 10 երեխա` 5 տղա, 5 աղջիկ: Փոքրիկներին մաղթում եմ առողջ կյանք, անհոգ մանկություն և խաղաղ օրեր:
|
|
02.05.24
Ընդունելություն` համայնքի ղեկավարի մոտ
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ընդունել է համայնքի 55 բնակչի` համայնքի ղեկավարի մոտ ընդունելության շրջանակներում:
Բնակիչները հիմնականում դիմել էին սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանք գտնելու խնդրանքով:
|
|
01.05.24
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի ուղերձը` Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ
|
Աշխատավոր մարդկանց 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջի հաստատումից հետո մայիսի 1-ը նշանավորվեց որպես Աշխատավորների միջազգային օր, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում եմ աշխատող, արարող, քարից հաց քամող, ստեղծող ու մշակող հայ ժողովրդին:Սիրելի’ հայրենակիցներ,Բոլոր ժամանակներում աշխատանքը համարվել է առաքինությունների մայրը և բարձունքների, առաջխաղացումների և բարեկեցիկության գրավականը:Հնարավոր է աշխատանքի արդյունքը միանգամից տեսանելի չլինի, բայց ինչպես աշխատասեր հողագործն է հաճախ տնկում ծառեր, որոնց պտուղը գուցե ինքը չտեսնի, այնպես էլ մենք պետք է շարունակենք արդյունավետ աշխատել, որպեսզի մեր սերունդները վայելեն մեր աշխատանքի պտուղները:Բոլորիդ մաղթում եմ առողջ ու խաղաղ, համերաշխ աշխատանքային տարիներ:Թող ...
Մանրամասն |
|
30.04.24
Կոստանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
|
2020 թվականին Արցախի Հակ գյուղից տեղահանված և Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրում բնակություն հաստատած Կոստանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան: Սույն թվականի ապրիլի 29-ին համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանի ուղեկցությամբ տեսակցել է բազմազավակ մայրիկին, իր շնորհակալությունը հայտնել նրան, ինչպես նաև մաղթանքներ հղել: Համայնքի ղեկավարի տեղակալը նշեց նաև, որ համայնքապետարանը պատրաստ է մշտապես լինել ընտանիքի կողքին և օգնել` անհրաժեշտության դեպքում: Ընտանիքն այսօր համայնքապետարանի կողմից փոքրիկ աջակցություն է ստացել:
|
|
29.04.24
Հայտարարություն
|
Բոլորիդ հրավիրում ենք ներկա գտնվելու «Աշուղ Սյունու սրտի զարկն ես` իմ Սյունիք» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 30-ին` ժամը 16:00-ին` «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում: Միջոցառումը կընթանա Աշուղ Աստղանուշի, Աշուղ Լեյլիի, Աշուղ Ռազմար Սասունցու և բանաստեղծուհի, արծաթագործության և ոսկեգործության վարպետ Անահիտ Դանիելյանի մանակցությամբ: Միջոցառման աջակից` Սիսիանի համայնքապետարան:
|
|
29.04.24
Քաղաքացու օրը` Սիսիանում
|
Քաղաքացու օրվա կապակցությամբ սույն թվականի ապրիլի 27-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում 14-30 տարեկան երիտասարդների հետ:Բանախոսը` Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն էր, ով ՀՀ ՏԻՄ-ում ամենաերիտասարդ աշխատակազմի քարտուղարն է:Նա NDI-ի կողմից իրականացվող «Կատարինե» ծրագրի շրջանավարտ է, «Համայնքը ես եմ» ակումբի անդամ, IVLP Impact Award-ի 2023 թվականի մրցանակիր:Հանդիպման ժամանակ բանախոսը նախ պատասխանեց համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի հարցերին, ապա հարցեր ուղղելու հնարավորություն ...
Մանրամասն |
|
29.04.24
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի ապրիլի 27-ին իր աշխատասենյակում ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի ապրիլի 27-ին իր աշխատասենյակում ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառույթների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ:Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանն ու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը:Հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը ներկայացրեց ԵՆԲ-ի հետաքրքրության տիրույթում գտնվող համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են բնակավայրերի խմելու ջրագծերին, նախադպրոցական հաստատություն կառուցելուն, բուժամբուլատորիայի հիմնանորոգմանը:Խնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ հանդիպման ընթացքում ...
Մանրամասն |
|
25.04.24
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելից
|
Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված հուշարձան:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |