Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցի փողոց թիվ 7/1-2 հասցեում գտնվող 300քմ հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքի միջոցով 528x300=158400 (մեկ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել հողամասի գնման նախապատվության իրավունք ունեցող անձ՝ Հարություն Գավրիկի Խաչատրյանին:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |