Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/08/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվող ՀԳՌԿՄ II Ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:

ԱՇԶ Բաղադրիչի գերակա նպատակը.

կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի և բարձրարժեք հատապտղի, թեյերի (այդ թվում՝ բուսական) վերամշակման, ինչպես նաև կերարտադրության և սառնարանային տնտեսությունների ոլորտներում շուկայահանվող (իրացվող) արտադրանքի ծավալային աճն է:

ԱՇԶ Բաղադրիչի նպատակները.

  • Բացահայտել ընտրված արժեշղթաների զարգացման խոչընդոտները:
  • Բարելավել գյուղատնտեսական առաջնային արտադրողների և սննդի վերամշակողների կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարելու և միջազգային շուկայում ընձեռված հնարավորություններն օգտագործելու ունակությունները:

ԱՇԶ Բաղադրիչը նպատակային ֆինանսական օժանդակությունը տրամադրում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված ու գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող բոլոր սուբյեկտներին՝ անհատ ձեռներեցներին, արտադրական և սպառողական կոոպերատիվներին, գյուղատնտեսական և սննդի վերամշակման ձեռնարկություններին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են նշված արժեշղթաների գործողության մեջ:

Իրավասու հայտատուներ.

ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում իրականացվող մրցույթին կարող են մասնակցել.

  • Հայաստանում գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող իրավական պատշաճ գրանցում ունեցող բոլոր տիպերի կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, այդ թվում՝ տարբեր տիպի կոոպերատիվներ, ՍՊԸ-ներ, ասոցիացիաներ և միություններ և այլ կազմակերպություններ՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների:

Իրավասու հայտատուներից (վերամշակող ձեռնարկություններ և այլն) առաջնահերթություն կստանան այն հայտատուները, որոնք ենթածրագրերի իրականացման ընթացքում լայնածավալ համագործակցություն (պայմանագրային հիմունքներով) կնախատեսեն մեծ քանակությամբ ֆերմերային տնտեսությունների հետ:

Նպատակային ֆինանսավորման ուղղությունները.

ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում Շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորման գումարները կարող են օգտագործվել ստորև նշված ծախսերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով.

  1. Նոր սարքավորումների (վերամշակման սարքավորումների, ինչպես նաև տրակտորների) ձեռքբերում, այդ թվում՝ արտադրության և վերամշակման սարքավորումներ, հետբերքահավաքային մշակման և վերամշակման, պահեստավորման և պահպանման, լաբորատոր (ներառյալ՝ շարժական և հատուկ մասնագիտացած տեխնիկա և սարքավորումներ), փաթեթավորման և տեսակավորման, որակի վերահսկողության, բոլոր տիպերի սարքավորումների և տեխնիկական հոսքագծերի՝ կապված արտադրանքի որակի բարելավման և ծավալների ավելացման հետ,
  2. Առկա (հին) սարքավորումների տեխնոլոգիական վերազինման սարքավորումներ,
  3. «ՍԱԿՀ» Սննդի անվտանգության կառավարման համակարգի իրականացում՝ ներառյալ իրականացման ընթացակարգերի բոլոր փուլերը (ուսուցումներ, հետևյալ համակարգերի ներդրում՝ HACCP, ISO, Global Gap GAP, օրգանական արտադրություն, պատշաճ գործելակերպի բոլոր տեսակները, հարակից այլ տեխնիկական աջակցություն և այլն),
  4. Տեղական և միջազգային հավաստագրերի ձեռքբերում և միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրում,
  5. Շուկայավարման և բրենդինգի ծառայությունների ձեռքբերում (ներառյալ՝ առևտրային նշանի և արտադրանքի արտաքին տեսքի (նաև փաթեթավորման) մշակումը և այլն),
  6. Բոլոր տեսակի բարձրարժեք մրգերի և հատապտուղների նոր սորտերի տնկիների ձեռքբերում,
  7. Տեխնիկական աջակցության և մասնագիտական տեխնիկական և շուկայավարման (հատկապես արտահանման խթանման վերաբերյալ) խորհրդատվության ձեռքբերում,
  8. Շարժական սառեցման սարքեր, սառեցնող պահեստների, սառնարանային բեռնարկղերի և բեռնափոխադրման սառեցնող հարմարանքներ։

Վերոնշյալ ակտիվների ձեռքբերումը կարելի է ֆինանսավորել ինչպես ԱՇԶ Բաղադրիչի նպատակային ֆինանսավորման, այնպես էլ շահառուների համաֆինանսավորման հաշվին:

ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորումը չի կարող օգտագործվել հատկապես ստորև նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով.

  • Նախքան Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը կատարված որևէ ձեռքբերում,
  • Բնապահպանական առումով վտանգավոր և շրջակա միջավայրի վրա անվերականգնելի բացասական ազդեցություն ունեցող ակտիվների ձեռքբերումը,
  • Բացասական սոցիալական ազդեցություն ունեցող կամ տարաբնակեցման ռիսկեր պարունակող ակտիվների ձեռքբերում,

Ինչպես նաև՝

  1. Շինությունների և հողատարածքների ժամանակավոր կամ մշտական ձեռքբերումը, վարձակալության ծախսերը,
  2. Ցանկացած տիպի և ծավալի շինարարական աշխատանքների իրականացման ծախսերը: Եթե անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման որոշակի աշխատանքներ (որոնք, օրինակ, կարող են պահանջվել սննդի անվտանգության համակարգերի ներդրման ժամանակ), ապա դրանք պետք է ֆինանսավորվեն շահառուների կողմից կատարվող ենթածրագրի համաֆինանսավորման միջոցներով,
  3. Հումքի և այլ շրջանառու միջոցների ձեռքբերումը,
  4. Աշխատանքի վարձատրության և փոխհատուցման ծախսերը (ցանկացած տիպի),
  5. Շահառուի գործառնական ծախսերը, որոնք հակասում են ԱՇԶ Բաղադրիչի դրույթներին,
  6. Սարքավորումների վերանորոգման ծախսերը,
  7. Աշխատավարձը և փոխհատուցման ծախսերը (ցանկացած տեսակի)՝ ներառյալ ՍԱ-ի խորհրդատուն:

Վերջին ցանկի կետերից (1-7) յուրաքանչյուրի մասով շահառուի սեփական ֆինանսական ռեսուրսներից կատարած ծախսերը համարվում են Շահառուների համաֆինանսավորում և հաշվում են նրա կողմից ենթածրագրի բյուջեում ներդրման ենթակա 50%-ի համալրում:

Ներկայացվող պահանջներ

Հայտատուի կողմից ներկայացվող Հայտ-Դիմումները և Բիզնես-Հայտերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

  • Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը՝ 12 (տասներկու) ամիս,
  • Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորման գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար,
  • ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթածրագրերի համաֆինանսավորում՝ տվյալ ենթածրագրի իրականացման բյուջեի նվազագույնը 50%-ի չափով,
  • Շահառուների կողմից ենթածրագրերը պետք է համաֆինանսավորվեն ֆինանսական միջոցներով։

Համաֆինանսավորում է համարվում շահառուի կողմից իրականացվող բացառապես ֆինանսական ներդրումը: Ոչ ֆինանսական ակտիվների (հող, անշարժ և շարժական գույք, սարքավորումներ, աշխատանք և այլն) ներդրումը ԱՇԶ Բաղադրիչի կողմից չի համարվում համաֆինանսավորում:

  • Հայտատուն չի կարող մեկ անգամից ավել ստանալ ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում:
  • Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք անհաջողության են մատնել կամ նախկինում ձախողել են ՀԳՌԿՄ 2-ի ներքո իրականացվող որևէ ենթածրագիր:

Լրացուցիչ պահանջներ.

1. Սննդի անվտանգության (ՍԱ) խորհրդատուի հետ համաձայնագիր կնքելու համար շահառուից չի պահանջվում հայտարարել մրցույթ: ՍԱ խորհրդատուն շահառուի կողմից կարող է ընտրվել ՀԲ-ի կողմից հաստատված և համաձայնեցված ցանկից:

Հայտ-Դիմումների ընդունում

Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) Հայտ-Դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարություն՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստով մինչև 2020թ. օգոստոսի 26-ը, ժամը 18։00-ն:

Հայտ-Դիմումները պատրաստում և ներկայացնում են հավակնորդ մասնակիցներն՝ իրենց ղեկավարի ստորագրությամբ: Վերջնաժամկետից հետո ներկայացված Հայտ-Դիմումները ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ կողմից: Էլեկտրոնային փոստով ներկայացված հայտերը կհամարվեն ընդունված միայն պատասխան հաստատումը ստանալուց հետո:

Ծանուցում

Ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը:

ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպի աշխատաժողով 2020 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին (Հասցե` 0010, ՀՀ ք. Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն), իսկ այն մասնակիցները ովքեր չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը, նրանց համար կկազմակերպվի ZOOM (առցանց) աշխատաժողով 2020 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ին։ ZOOM (առցանց) աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը ստորև նշված էլեկտրոնային հասցեով՝ մինչև օգոստոսի 20-ը։

Հայաստանում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ յուրաքանչյուր կազմակերպությունից աշխատաժողովին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ։

Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ.

Հայտ-Դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարությունից:

Էլեկտրոնային փոստ - vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am, diana_baziyan@yahoo.com

Հեռախոս - 091-01-35-15, 093-43-34-04, 093-00-28-24։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բոլորը
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16.02.2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.01.2024
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 26.12.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 14.12.2023թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 03.11.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 01.12.2023
Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստ 06.10.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 12.09.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2023
Սիսիան համայնքի ավագանու նիստ 28.06.2023թ.
Սիսիան համայնքի ավագանու նիստ 23.06.2023
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 15.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.10.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.07.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.06.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու 31.01.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.11.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.10.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 09.09.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.08.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 02.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 21.05.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.03.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 18.12.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner