2018 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 14:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կկայանա հանրային բաց լսումներ «Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ի կողմից:
«Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն, որը ունի հանքավայրերի շահագործման փորձառություն, նախատեսում է արտադրական գործունեության ընդլայնման ծրագիր, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել հանքարդյունահանման աշխատանքներ Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող Հացավանի ԱԿԽ-ում: Հանքավայրի շահագործումով ընկերությունը իր ծրագրերը իրականացնելու դեպքում կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, իսկ աշխատանքի կընդունվեն հիմնականում համայնքի բնակիչներից: Ընկերությունը հանքշահագործման ոլորտում ունենալով երկարատև փորձ կապահովի նաև բնապահպանական բոլոր նորմերը և կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: