25.04.24
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելից
|
Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված հուշարձան:
|
|
25.04.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի 14-30 տարեկան սիրելի’ երիտասարդներ,2024 թվականի ապրիլի 27-ին` ժամը 11:00-ին, հրավիրում ենք ձեզ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն` Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված հանդիպում-քննարկմանը մասնակցելու համար:Բանախոսը` Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն է:Մարի Թևոսյանը պատմաբան, զբոսաշրջության մասնագետ է, կատարել է մի շարք կամավորական, հասարակական աշխատանքներ:Եղել է «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի Շինուհայրի մասնաճյուղի խմբակավար, զբաղեցրել համայնքային և հանրային տարբեր պաշտոններ:Մասնակցել է Տաթև համայնքի 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին, ընտրվել ավագանու անդամ։ 2022 թվականից մինչ այսօր աշխատում է Տաթևիհամայնքապետարանում՝ ...
Մանրամասն |
|
23.04.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի’ բնակիչներ, ______________________________________________________ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ սույն թվականի ապրիլի 24-ին` ժամը 11:00-ին` Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կմեկնարկի քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան: Միասի՛ն հարգենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
|
|
19.04.24
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կատարվել են հուշարձանների հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, լվացվել են հուշակոթողները:
|
|
19.04.24
Սիսիան համայնքի Ույծ բնակավայում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին Կառավարության նախաձեռնությամբ վերակառուցվում է
|
Սույն թվականի ապրիլի 18-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն այցելել է բնակավայր, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել ավարտման ժամկետների վերաբերյալ, մանրամասն ուսումնասիրել նախագիծն ու իր գոհունակությունը հայտել այն փաստի վերաբերյալ, որ աշխատանքների վերջնարդյունքում ամբողջությամբ կպահպանվի եկեղեցու նախնական տեսքը: Հավելենք, որ եկեղեցին կառուցվել է 1617 թվականին է և մինչ օրս չէր հիմնանորոգվել:
|
|
17.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2024թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սալվարդ բնակավայարի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲ ընկերության կողմից վարչական տարածքում (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսվող ընդերքօգատագործման աշխատանքների «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն հանրային քննարկում 1-ին փուլ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)77212212:Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ...
Մանրամասն |
|
17.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրի հարակից տարածքներում 2024-2027թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն)։ Նախատեսվող գործունեության նպատակը ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների հավելաճի համար առավել հեռանկարային տեղամասերի բացահայտումն է։«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2024թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Սիսիան ...
Մանրամասն |
|
17.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024թ. մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական շենքում կկայանա հանրային լսումներ: Օրակարգում՝ «ԿԱՈԼԻՆ» ՍՊԸ կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի Սիսականի գլաքարային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումն է:Փաստաթղթերին կարելի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |