Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 375-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 375-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի «Պետական և համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Նաիրի Արարատի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Որոտանի փողոց, թիվ 2/11 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,011հա հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 91քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 594754 (հինգ հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ արժեքով (հողամասի արժեք` 110x0,00569x330000=206547 ՀՀ դրամ, շինության արժեք՝ 91x30000x0,1422=388206 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ, քաղաքացի Նաիրի Արարատի Խաչատրյանին (անձն.` AS0422612, տրված՝ 09.11.2018թ., 051-ի կողմից): 

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 43

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner