Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Բռնակոթ բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի ապրիլի 29-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 03․05․2024 թվականի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի <<Կիլևանց>> կոչվող ջրախմոցի խողովակների մաքրման աշխատանքներ կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 40լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։