Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետն ու նկատի ունենլով քաղաքացի Գևորգ Տարսևիչի Կարապետյանի 2024 թվականի ապրիլի 1-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Գևորգ Տարսևիչի Կարապետյանի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Արամ Մանուկյան փողոց թիվ 8/3 հասցեում գտնվող 0,020հա (վկ․՝ 2629557) բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել խառը կառուցապատման, իսկ հողամասի վրա կառուցված 469,25քմ առևտրի սրահի 3-րդ հարկի և ձեղնահարկի գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան՝ համապատասխանաբար 3-րդ հարկ - 104,18ք/մ և ձեղնահարկ - 64,97ք/մ։
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման մեկամսյա ժամկետում:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։