Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Բելա Ժորայի Հարությունյանի 2024 թվականի մայիսի 2-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.057հա հողամասը (ծածկ.` 09-023-0073-0003) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, Ն․ Ադոնցի փողոց, 2/1 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։