Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով,608-րդ հոդվածի 1-ին,616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 021-Ա որոշումը ու նկատի ունենալով Գորայք բնակավայրի բնակիչ Արշավիր Բաբիկի Աղաջանյանի 2024 թվականի ապրիլի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի (Գորայք բնակավայրի) սեփականություն հանդիսացող թվով 1 հատ «Հացահատիկահավաք կոմբայն Ս300 ՆՈՎԱ»՝ 3 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով, տրամադրել Գորայք բնակավայրի բնակիչ Արշավիր Բաբիկի Աղաջանյանին՝(անձն.՝ AU0462415, տրված՝ 18.10.2021թ-ին, 051-ի կողմից) տարեկան 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ վարձավճարով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։