Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 388-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 388-Ա

ԳԱՌՆԻԿ ԱՌԱՔԵԼԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունով, 247-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 245-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ, 275-րդ, 276-րդ, 278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետի պահանջներով, 2022 թվականի ապրիլի 18-ին քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում, առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց, թիվ 6 շենքի հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2024 թվականի մարտի 25-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 05 ստուգման ակտը և կից նյութերը՝ պարզեցի.

Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց, 6 շենք, բնակարան 4 հասցեի բնակիչ՝ Գառնիկ Առաքելի Առաքելյանը (ծնվ.՝ 01.03.1992թ., ն/ք՝ 008922072, տրված՝ 06.12.2016թ. 003-ի կողմից), առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց, թիվ 6 շենքի հարակից, սեփականության իրավունքով Սիսիան համայնքին պատկանող հողամասում իրականացրել է ապօրինի շինարարություն:

2024 թվականի ապրիլի 18-ին վարչական գործով նշանակված լսմանը պատշաճ ծանուցված իրավախախտ Գառնիկ Առաքելի Առաքելյանը ներկայացել է և բացատրություն տվել այն մասին, որ ապօրինի շինարարությունը կատարել է 2013 թվականին և այդ փաստը հաստատելու համար ներկայացրել է լիցենզավորված փորձագետի կողմից կազմված փորձաքննության եզրակացության պատճենները:

Նկատի ունենալով, որ Գառնիկ Առաքելի Առաքելյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ և նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության մասով վարչական վարույթը կարճել՝ վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը անցած լինելու պատճառով, իսկ նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված Սիսիան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու փաստով  Գառնիկ Առաքելի Առաքելյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը, ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում, ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 30

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner