Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերը և նկատի ունենալով Կարեն Վոլոդյայի Մարկոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Հացավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.129հա հողամասը (ծածկ.՝ 09-057-012-005) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Հացավան բնակավայր, 1-ին փողոց, թիվ 23 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: