Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշումն ու նկատի ունենալով «Մեգանետ Էյչ Դի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Գ․ Նժդեհի 1 հասցեում գործող «Մեգանետ Էյչ Դի» ՍՊԸ-ի 2020 թվականի համար ներկայացրած հայտը՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին՝ ամսական 3․000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: