Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/16» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/16» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Ա․ Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի նախագահ,
2) Ս․Մաթևոսյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
4) Լ․ Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա․ Բաբայան-աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Հակոբյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2024 թվականի մայիսի 3-ին, ժամը 15:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։