Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշումն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Գառնիկ Հովհաննիսյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Չարենցի 8ա հասցեում գործող Ա/Ձ Գառնիկ Հովհաննիսյանի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: