Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 17-ի «Քաղաքացի Գևորգ Տարսևիչի Կարապետյանի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Արամ Մանուկյան փողոց թիվ 8/3 հասցեի շինության մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 371-Ա որոշումը՝ հողամասի գործառնական նշանակության փոփոխության անհրաժեշտություն առաջանալու հիմքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։