Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 8-րդ, 245-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ,275-րդ, 276-րդ, 278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջներով, 2024 թվականի մայիսի 3-ին քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից առանց համապատասխան թույլտվության Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող հողամասում կատարված ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2024 թվականի մարտի 06-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 02 ստուգման ակտը և կից նյութերը՝ պարզեցի.
Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի 20-րդ փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ՝ Թևան Ռոբիկի Ավետյանը /ծնվ.՝ 01.09.1967թ., ն/ք՝ 014951214, տրված՝ 10.05.2023թ., 051-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան համայնքի Ույծ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում 2019 թվականին իրականացրել է 181.6 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական սպասարկման կետի ապօրինի շինարարություն:
Նկատի ունենալով, որ Թևան Ռոբիկի Ավետյանն արարքը կատարել է 2019 թվականին, հաշվի առնելով Թևան Ավետյանի դիմումը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, կարող ենք փաստել Թևան Ավետյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Թևան Ռոբիկի Ավետայնին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։