Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով,608-րդ հոդվածի 1-ին,616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 021-Ա որոշումը ու նկատի ունենալով Գորայք բնակավայրի բնակիչ Արայիկ Բաբկենի Դավթյանի 2024 թվականի ապրիլի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի (Գորայք բնակավայրի) սեփականություն հանդիսացող թվով 1 հատ «Բելառուս 82-1 ՄՏԶ», 1 հատ «Շարքացան» և 1 հատ «Մամլիչ»՝ 3 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով, տրամադրել Գորայք բնակավայրի բնակիչ Արայիկ Բաբկենի Դավթյանին՝ (անձն.՝ AV0555152, տրված՝ 09.12.2022թ-ին, 051-ի կողմից) տարեկան 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։