Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունով, 247-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 245-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ, 275-րդ, 276-րդ, 278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետի պահանջներով, 2022 թվականի ապրիլի 18-ին քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում, առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց, թիվ 6 շենքի հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2024 թվականի մարտի 25-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 05 ստուգման ակտը և կից նյութերը՝ պարզեցի.
Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց, 6 շենք, բնակարան 4 հասցեի բնակիչ՝ Գառնիկ Առաքելի Առաքելյանը (ծնվ.՝ 01.03.1992թ., ն/ք՝ 008922072, տրված՝ 06.12.2016թ. 003-ի կողմից), առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց, թիվ 6 շենքի հարակից, սեփականության իրավունքով Սիսիան համայնքին պատկանող հողամասում իրականացրել է ապօրինի շինարարություն:
2024 թվականի ապրիլի 18-ին վարչական գործով նշանակված լսմանը պատշաճ ծանուցված իրավախախտ Գառնիկ Առաքելի Առաքելյանը ներկայացել է և բացատրություն տվել այն մասին, որ ապօրինի շինարարությունը կատարել է 2013 թվականին և այդ փաստը հաստատելու համար ներկայացրել է լիցենզավորված փորձագետի կողմից կազմված փորձաքննության եզրակացության պատճենները:
Նկատի ունենալով, որ Գառնիկ Առաքելի Առաքելյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ և նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության մասով վարչական վարույթը կարճել՝ վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը անցած լինելու պատճառով, իսկ նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված Սիսիան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու փաստով Գառնիկ Առաքելի Առաքելյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը, ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում, ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից։