ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի ընտրության մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 01» բաժինը: Ավագանիների գրանցումը կսկսվի ժամը 10:00-ից:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: