ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության 2 դաստիարակների՝ 0.65-ական դրույքաչափով և ՀՈԱԿ-ին կից գործող Տորունիք բնակավայրի խառը տարիքային խմբի դաստիարակի 0.5 դրույքաչափով թափուր պաշտոնների։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2022 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Շիրվանզադե 4ա հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8։30-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 28-ը ժամը 17:00-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0283/23923 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Շիրվանզադե 4ա, Էլ. փոստ` tiv3nuh@sisian.am։