ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. ապրիլի 29-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 76-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2022 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման սխեման հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 09-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 5» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: