ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. փետրվարի 15-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 76-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4. Սիսիանի համայնքում 2022 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին:
5. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին:
6. Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի հիմնադրած «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 2» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: