ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սյունիքի մարզում սկսում է իրականացնել նոր նախագիծ, որի նպատակն է վերականգնել համայնքների ոռոգման համակարգերի ներքին ցանցերը՝ ոռոգման ջուրը հասանելի դարձնելով բնակչությանը և օժանդակելով առավել արդյունավետ գյուղատնտեսության ներդրմանը: Այն կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին:
Համայնքի բնակիչները կարող են մասնակցել ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքներին՝ «Գումար աշխատանքի դիմաց» ձևաչափով: Համաձայն այս ձևաչափի` ընտրված մասնակիցները կվարձատրվեն մեկ օրվա համար 4000 դրամ գումարի չափով՝ երկու ամիսների ընթացքում աշխատած օրերին համապատասխան: Գումարը կփոխանցվի անմիջապես մասնակիցների բանկային հաշվեհամարներին: Փոխանցումները չեն կարող կատարվել այլ անձի բանկային հաշվեհամարներին:
Մասնակիցների ընտրության չափանիշներն են՝
- Դիմորդը ցանկություն ունի մասնակցելու ոռոգման համակարգերի կառուցման/վերակառուցման շինարարական աշխատանքներին և պատրաստ է ինքնուրույն հասնել ծրագրի իրականացման վայր,
- Դիմորդի տարիքը 18 տարեկան կամ բարձր է,
- Մեկ ընտանիքից կարող է մասնակցել մեկ մարդ,
- Դիմորդը հաստատում է, որ կարող է կատարել ոռոգման համակարգերի կառուցմանը/ վերակառուցմանն առնչվող աշխատանքներ:
Առավելություն կտրվի այն դիմորդներին, որոնց՝
- ընտանիքը ստանում է ընտանեկան նպաստ,
- ընտանիքի որևէ անդամ ստանում է որևէ այլ տեսակի պետական սոցիալական աջակցություն՝ որպես եկամտի միակ աղբյուր,
- ընտանիքի որևէ անդամ գրանցված է զբաղվածության կենտրոնում,
- ընտանիքը Լեռնային Ղարաբաղից տեղահանված է,
- ընտանիքը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների,
- ընտանիքը ունի ցածր եկամուտ,
- ընտանիքը բազմանդամ է (5 և ավելի անձ),
- ընտանիքում կան հաշմանդամության կարգ ունեցող անձիք
- ընտանիքում կան տարեց անձիք (65 տարեկանն անց):
Խրախուսվում է կանանց մասնակցությունը ծրագրին:
Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է բոլոր դիմորդների համար, որի համար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ստեղծել է ծրագրին դիմելու տարբեր հնարավորություններ՝
- Առցանց հայտադիմում, որից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմումը՝ https://enketo.moda.wfp.org/x/7zsa4DaI
- Հեռախոսով դիմելու հնարավորություն, որի համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 58 05 38,
- Դիմումի ներկայացում թղթային ձևով, որի համար անհրաժեշտ է ներկայանալ բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ և լրացնել դիմում:
Դիմումները կարելի է ներկայացնել 2022թ․-ի հունվարի 17-ից մինչև հունվարի 31-ը, ժամը 18:00: Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ.հասցեով wfp.yerevan@wfp.org կամ զանգահարել (374 10) 58 05 38 հեռախոսահամարով: Հաարցերի դեպքում կարող եք այցելել նաև տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ: