Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 90-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |