Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 96-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  8  կողմ,   դեմ,   ձեռնպահ

1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել .

1) «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 1219500 /մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ՝ համաձայն հավելված 1-ի: 

2) «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 6003600/վեց միլիոն երեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի 2-ի:

3) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նվիրաբերված 4 հատ մասնագիտացված մեքենաները ՝ 141000000 /մեկ հարյուր քառասունմեկ միլիոն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 3-ի: 

4) Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված թվով 4 զվարճահարմարանքները՝ 57252000 /հիսունյոթ միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 4-ի:

2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(53.50 Կբ) 1
(51.50 Կբ) 11
(34.50 Կբ)
(60.00 Կբ) հավելված 3
(16.34 Կբ) himnavorum
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner