Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 77
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասով  և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով Շաղատ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Տիգրան Խաչատրյանի 2018 թվականի սեպտեմբերի 29-ի գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   11  կողմ,   -  դեմ,  -  ձեռնպահ

1. ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագրին աջակցելու նպատակով Շաղատ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվին նվիրել հետևյալ հողամասերն ու շինությունները.

 1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 10-րդ փողոց 29/1 հասցեում գտնվող 0.0194հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-0020-0009) հողամասը և վրան կառուցված 57.93քմ մակերեսով բուժկետի շենքը (ծածկ. 09-069-0020-0009-001) 3300000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով, 

 2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 19-րդ փողոց 57/1 հասցեում գտնվող  0.02321հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-0051-0008) հողամասը և վրան կառուցված 117.24քմ մակերեսով վարչական շենքը (ծածկ. 09-069-0051-0008-001) 7100000 (յոթ միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով,

 3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 19-րդ փողոց 57/2 հասցեում գտնվող  0.01267հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-0051-0009) հողամասը և վրան կառուցված 29.33քմ մակերեսով վարչական շենքը (ծածկ. 09-069-0051-0009-001) 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ շուկայական արժեքով, 

 4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 19-րդ փողոց 57ա հասցեում գտնվող  0.1190հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-063-005) հողամասը և վրան կառուցված 1089քմ մակերեսով ակումբի շենքը (ծածկ. 09-069-063-005-001 ) 28 700 000(քսանութ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով,

 5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 10-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող 0.2հա գյուղ արտադրական (ծածկ.09-069-0027-0004) հողամասը,

 6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող 0.1հա (ծածկ.09-069-0090-0002) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.67 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner