Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով      կողմ,      դեմ,      ձեռնպահ

Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 66(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին: 
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կողմից 2018 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը համայնքային կազմակերպությանը վերապահելու մասին:
6. 
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման և ամենամյա գույքագրման փաստաթղթերի կարգը հաստատելու մասին:  
7. Համայնքային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կազմում միավորված նախկին Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ն, Բռնակոթի, Շաղատի, Շաքիի, Դարբասի, Աղիտուի, Ույծի, Նորավանի, Անգեղակոթի համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունները Սիսիանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սիսիանի տարածքային բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին:
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին:
11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:
12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
13.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում տնային կենդանիներ պահելու համաքաղաքային կանոնները հաստատելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner