Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին՝ համաձայն հավելված 1-ի:
2․ Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ համայնքում առաջացած խնդիրների կատարման և աղբահանություն իրականացնելու նպատակով՝ համաձայն հավելված 2-ի և 3-ի։
3․ Սիսիան համայնքի կողմից ձեռքբերված համայնքային սեփականություն հանդիսացող թվով 20 /քսան/ հատ սեղանները անհատույց օգտագործման հանձնել «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին՝ համաձայն հավելված 4-ի։
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |